Рубрика: ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Ժամերգություն

Ուսումնական ժամերգություն, 19.04.2024

Եկեղեցում գտնվելու կանոններդիմելաձևեր

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» ,   «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝ ըստ  Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգի

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օր`  19.04.2024

Ժամ` 09.00 — 09.15

Պատասխանատու՝  Հետազոտական Վարժարան

Մասնակիցներ`  Ավագ դպրոց,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ

Խմբավար` Մելինե Փարամազյան

Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Լուսաբանում՝ անձնական տեսախցիկ

Ծրագրում՝

1. «Հայր մեր»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

2. Խնկի ծառին» Տաղ վերափոխման

Մենակատար՝ Սաթենիկ Հովհաննիսյան

3. «Նայեաց սիրով»

Ավագ դպրոցի երգեցիկ խումբ

Նայեաց սիրով, հայրդ գթած,

Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.

Եվ զբանակս հրեշտակաց,

Տուր պահապան մեզ տկարացս,

Փրկեա զանձինս ի փորձանաց,

Ի խավարի շրջող դիւաց.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի։

4. Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսոյ»

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

5.  Կոմիտաս՝  «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

6.«Սուրբ Աստուած »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

7. «Աղաչեմ ըզքեզ»

Ավագ դպրոցի երգեցիկ խումբ

Աղաչեմ զքեզ Աստուածածին,
Որ ես տաճար անեղ Բանին։
Բարձր եւ պայծառ որպէս զարփին.
Մաղթեա՛ վասն իմ առ քո Որդին։

Տեր ՛ ողորմեա,Տեր՛ ողորմեա՛,
Աստուածածին բարեխօսեա՛։

Գոչեմ առ քեզ արտասվագին

Կույս Մարիամ տուր ըզհայցվածս իմ,

Դու ես աթոռ Աստվածային,

Փրկեա վասն իմ, տուր քո որդին։

8. Քրիստոս ի մեջ

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

9. Տեր ողորմեա ։ Հատված Պատարագից

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

10. «Հայրապետական Մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Автор:

Ողջույն։ Ես Մելինեն եմ, երաժիշտ, խմբավար։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, ստեղծագործել։

Оставьте комментарий